Single Blog Title

This is a single blog caption

Մեսսին՝ Սկոմինային. «Ինձ հետ վատ մի խոսիր»

Լիոնել Մեսսին չորեքշաբթի՝ «Չելսիի» հետ խաղում փոքրիկ վիճաբանություն է ունեցել հանդիպման գլխավոր մրցավար Դամիր Սկոմինայի հետ: Այս մասին գրում է Marca-ն:

Դրվագներից մեկում Մեսսիին դուր չէր եկել մրցավարի որոշումը և նա վազել էր մրցավարի մոտ, բայց վերջինս արագ սաստել էր նրան. «Մեսսի, հանգստացի՛ր»,- խիստ ձայնով ասել էր Սկոմինան:

Սակայն Մեսսիին դուր չէր եկել մրցավարի տոնը և նա պատասխանել էր. «Ինձ հետ վատ մի խոսիր»:

«Ես  անհարգալից չէի, այնպես չէ՞»,- պատասխանել է մրցավարը: