Մեսսին՝ Ռոնալդուի մասին. «Մենք 10 տարի հավասար մրցակցում ենք»
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին խոսել է Կրիշտիանու Ռոնալդուի հետ մրցակցության մասին.

««Մենք հավասար մրցակցում ենք արդեն 10 տարի: Վստահ չեմ, որ գիտակցում ենք այն, որ սա անհավանական է: Սա կմտի պատմության մեջ: Երկու նման մասշտաբի խաղացող այսքան տարի մրցակցում են ու սա սովորական չէ»,- Մեսսիի խոսքը մեջբերում է Sport-ը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Մեսսին արժանացավ կարիերայի 6-րդ «Ոսկե գնդակին»: