Single Blog Title

This is a single blog caption

Մեսսին՝ «Ոսկե խաղակոշիկի» քառակի հաղթող

Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին ավարտված մրցաշրջանի արդյունքում հերթական անգամ նվաճեց «Ոսկե խաղակոշիկ» մրցանակը:

29-ամյա արգենտինացին Իսպանիայի առաջնությունում խփել է 37 գոլ (74 միավոր)՝ շրջանցելով «Սպորտինգի» հարձակվող Բաս Դոստին եւ Պյեր-Էմերիկ Օբամեյանգին, որոնք խփել էին համապատասխանաբար 34 եւ 31 գոլ:

Մեսսին եվրոպական առաջնությունների լավագույն ռմբարկուի կոչումն ստանում է չորրորդ անգամ: Նույն ցուցանիշը գրանցել է նաեւ Քրիշտիանու Ռոնալդուն: