Single Blog Title

This is a single blog caption

Մեսսին՝ «Ոսկե գնդակի» մասին. «Նեյմարը, Մբապպեն և Սուարեսը կարող են մեզ հետ մրցակցել»

«Բարսելոնայի»  հարձակվող Լիոնել Մեսսին կարծիք է հայտնել այն մասին, թե ով է հանդիսանում «Ոսկե գնդակի»  հաղթողի հիմնական հավակնորդը:

«Այսօր աշխարհում շատ լավ խաղացողներ կան, որոնք կարող են նվաճել «Ոսկե գնդակը»:

Վերջին տարիներին միայն 2-ն էին, բայց հիմա  Նեյմարը, Կիլիան Մբապպեն և Լուիս Սուարեսը կարող են մեզ հետ մրցակցել»,- Մեսսիի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը՝ հղում կատարելով WorldSoccer Magazine-ին:

Հիշեցնենք, որ վերջին 10 տարում «Ոսկե գնդակը» 5-ական անգամ նվաճել էին Լիոնել Մեսսին և Կրիշտիանու Ռոնալդուն: