Single Blog Title

This is a single blog caption

Մեսսին՝ Նեյմարին. «Դու ցանկանում ես լինել աշխարհի լավագույն ֆուտբոլի՞ստը։ Ես կդարձնեմ քեզ աշխարհի լավագույն ֆուտբոլիստը»

«Բարսելոնայի» հարձակվողներ Լիոնել Մեսսին և Լուիս Սուարեսը փորձում էին համոզել արդեն նախկին թիմակից Նեյմարին չտեղափոխվել ՊՍԺ, հաղորդում է Sport.es-ը։ Իսպանական ինտերնետ-հրատարակչությունը նշում է, որ «Բարսելոնա» «Յուվենթուս» ընկերական խաղի նախօրեին, որը կայացել էր հուլիսի 23-ին Նյու-Ջերսիում, կատալոնական ակումբի հարձակվողները հանդիպել և քննարկել են Նեյմարի ապագայի հարցը։

«Ի՞նչ ես դու ցանկանում։ «Ոսկե գնդա՞կ»։ Ես քեզ կօգնեմ նվաճել «Ոսկե գնդակը»,- ասել է Մեսսին Նեյմարին։

Զրույցի հաջորդ օրը կայացած «Յուվենթուսի» հետ խաղում Մեսսին փորձում էր որքան հնարավոր է հաճախ փոխանցումներ անել Նեյմարին։ Նեյմարը դարձավ դուբլի հեղինակ, իսկ գոլերից մեկը խփեց Մեսսիի փոխանցումից հետո։ Խաղն ավարտվեց «Բարսելոնայի» հաղթանակով՝ 2։1 հաշվով։

Չնայած Մեսսիի և Սուարեսի ջանքերին, Նեյմարը միևնույն է որոշեց «Բարսելոնայից» տեղափոխվել ՊՍԺ։ Տրանսֆերի մասին պաշտոնապես հայտարարվեց օգոստոսի 3-ին։