Single Blog Title

This is a single blog caption

Մեսսին՝ ամսվա լավագույն ֆուտբոլիստ

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին ճանաչվել է Լա Լիգայի ապրիլ ամսվա լավագույն ֆուտբոլիստ, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը։

Ապրիլ ամսին անցկացրած չորս հանդիպումներին Մեսսին խփել է 6 գոլ։ Արգենտինացին մեկական հեթ-տրիկ է ձևակերպել «Լեգանեսի» և «Դեպորտիվոյի» դարպասներին։

Մեսսին մրցանակը պաշտոնապես կստանա մայիսի 20-ին «Կամպ Նոու» մարզադաշտում «Ռեալ Սոսյեդադի» դեմ հանդիպումից առաջ։