Single Blog Title

This is a single blog caption

Մեսսիի ֆանտաստիկ ցուցանիշները Արքայական գավաթի խաղարկությունում

Իսպանիայի Արքայական գավաթի եզրափակչում Մադրիդի «Վանդա Մետրոպոլիտանո» մարզադաշտում «Բարսելոնան» 0։5 հաշվով ջախջախեց անդալուսական «Սևիլիային»՝ 4-րդ անգամն անընդմեջ հաղթելով տիտղոսը։

Թիմի առաջատար Լիոնել Մեսսին 34-րդ րոպեին խփեց խաղի երկրորդ գնդակը՝ Ժորդի Ալբայի փոխանցումից հետո։

Այսպես, Մեսսին դարձավ երկրորդ ֆուտբոլիստը, ով Արքայական գավաթի եզրափակիչ հինգ հանդիպումներում գոլի (6 գոլ) հեղինակ է դարձել՝ 2009թ, 2012թ., 2015թ., 2017թ. և 2018թ.։

Այս հանդիպմանը Մեսսին դարձավ նաև երկու գոլային փոխանցման հեղինակ։ Նա դարձավ նաև 21-րդ դարի առաջին ֆուտբոլիստը, որ գավաթի երեք եզրափակիչներում անընդմեջ դառնում է գոլային փոխանցման հեղինակ։