Single Blog Title

This is a single blog caption

Մեսսիի՝ «Բարսայից» հեռանալու որոշման վրա ազդել է նաև Սուարեսի հետ ընկերությունը

Հայտնի է դարձել, թե ինչու է «Բարսելոնայի» ավագ Լեո Մեսսին որոշել հեռանալ կատալոնական ակումբից:

Ինչպես տեղեկացնում է Mundo Deportivo-ն, որոշման կայացման հարցում առանցքային  դեր է խաղացել Մեսսիի և Լուիս Սուարեսի ընկերությունը: Ավելի վաղ թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը ուրուգվայցուց ազատվելու ցանկություն էր հայտնել:

Նշվում է, որ Մեսսին և Սուարեսը միասին են եղել «Բավարիայից» կրած պարտությունից հետո և փորձել են լուծումներ գտնել ստեղծված իրավիճակից դուրս գալու համար: Մեսսին հայտնել է իր որոշման մասին 1 օր անց, երբ Սուարեսին վաճառելու լուրերը տարածվել են: