Single Blog Title

This is a single blog caption

[#L30Messi]. Լեո Մեսսիի թոփ-10 ռեկորդները

Այսօր Արգենտինայի հավաքականի և «Բարսելոնայի» հարձակվող Լեո Մեսսին նշում է իր ծննդյան 30-ամյակը, ինչի կապակցությամբ շնորհավորում ենք:

Ստորև ներկայացնում ենք հրաշամանուկի լավագույն 10 ռեկորդները:

1.Աշխարհի միակ ֆուտբոլիստը, ով ունի 5 «Ոսկե գնդակ»:
Լեո Մեսսին ներկայումս ամենաշատ «Ոսկե գնդակ» նվաճած ֆուտբոլիստն է: Սակայն նրան կրնկակոխ հետևում է Կրիշտիանու Ռոնալդուն, ով ունի 4 «Ոսկե գնդակ»:

2.Մեսսին սահմանել է աշխարհի ու Գինեսի ռեկորդ` օրացույցային մեկ տարում խփելով 91 գնդակ:
Սա համարվում է բոլոր ժամանակների ամենատպավորիչ ռեկորդներից մեկը: Վերջին` 91-րդ գոլը Լեոն խփել է 2012 թվականի դեկտեմբերի 22-ին` «Վալյադոլիդի» դեմ խաղում:

3.Միակ ֆուտբոլիստը, ով Չեմպիոնների լիգայում դարձել է 5 հեթ-տրիկի հեղինակ:
Լեոն Չեմպիոնների Լիգայում իր առաջին հեթ-տրիկը ձևակերպել է 2010 թվականին` Լոնդոնի «Արսենալի» դեմ խաղում (4-1): Մեսսիի հաջորդ 4 «զոհերն» էին` «Վիկտորիա Պլզենը», «Բայեր Լեվերկուզենը», «Այաքսը» և «Ման. Սիթին»:

4.«Էլ-Կլասիկոների» պաատմության լավագույն ռմբարկուն:
Լեո Մեսսին համարվում է «Էլ Կլասիկոների» պատմության լավագույն ռմբարկուն` 23 գոլով: Վերջին 2 գոլերը նա խփել է 2017 թվականի ապրիլի 23-ին, որտեղ «Բարսելոնան» մրցակցի հարկի տակ հաղթեց 3:2 հաշվով:

5.Պատմության ամենաերիտասարդ ֆուտբոլիստը ում հաջողվել է Իսպանիայի առաջնությունում հատել 200 գոլի սահմանը (25 տարեկան, 217 օրական):
Մեսսին համարվում է նաև պատմության ամենարիտասարդ ֆուտբոլիստը, ում հաջողվել է հատել 250 գոլի (27 տարեկան, 116 օրական) և 300 գոլի սահմանը (28 տարեկան, 238 օրական):

6.Իսպանիայի պատմության միակ ֆուտբոլիստը, ում հաջողվել է մեկ թիմի կազմում պաշտոնական խաղերում դառնալ 500 գոլի հեղինակ:
Սա ևս մեծ նվաճում է արգենտինացու համար: Հատկանշական է, որ Մեսսիի 500-րդ գոլը հաղթանակ է բերել «Բարսային» վերջին «Էլ Կլասիկոյի» ժամանակ:

7.«Ոսկե Գնդակի» հավակնորդների լավագույն եռյակում ամենաշատը հայտնված ֆուտբոլիստը` 10 անգամ:
Արգենտինացին լավագույն եռյակում է հայտնվել 2007 թվականից սկսած անընդմեջ՝ մինչև 2016 թվականը:

8.Իսպանական ֆուտբոլի պատմության միակ ֆուտբոլիստը, ում հաջողվել է խփել 40 և ավելի գոլ 8 մրցաշրջան անընդմեջ (2009/10-2016/17)
Լեոն համարվում է նաև միակ ֆուտբոլիստն իսպանական ֆուտբոլում, ով կարողացել է 9 մրցաշրջան անընդմեջ դառնալ 30 և ավելի գոլի հեղինակ (2008/09-2016/17):

9.Պատմության առաջին ֆուտբոլիստը, ում հաջողվել է Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆֆ փուլում դառնալ պոկերի հեղինակ:
Մեսսին այս հաջողությանը հասել է 2009/10 թթ. մրցաշրջանի 1/4 փուլում` պոկերի հեղինակ դառնալով Լոնդոնի «Արսենալի» դեմ խաղում (4:1):

10. «Էլ Կլասիկոների» պատմության առաջին ֆուտբոլիստը «Բարսայի» կազմում, ով դարձել է հեթ-տրիկի հեղինակ:
Այս հաջողությանն արգենտինացին հասել է 2007 թվականին, երբ դեռ 19 տարեկան էր: Հանդիպումն ավարտվել է 3:3 հաշվով: