Single Blog Title

This is a single blog caption

Մեսսի-Սուարես դուետի նոր ֆանտաստիկ արդյունքը

Իսպանիայի Պրիմերայի ընթացիկ առաջնությունում միայն երեք ակումբ են խփել ավելի շատ գոլ, քան «Բարսելոնայի» հարձակվողներ Լիոնել Մեսսին և Լուիս Սուարեսը, հաղորդում է Marca-ն:

 

Արգենտինացին իր հաշվին արդեն գրանցել է 19 գնդակ, իսկ ուրուգվայցին՝ 15, ընդհանուր՝ 34 գոլ: Նրանք երկուսով հետ են մնում միայն «Վալենսիայից» (41), Մադիդի «Ռեալից» (39) և «Սելտայից» (35): Իսկ «Ռեալ Սոսյեդադը» խփած 34 գնդակով հավասար է Մեսսի-Սուարես դուետին:

Հիշեցնենք, որ «կապտանռնագույնները» 54 միավորով միանձնյա գլխավորում են մրցաշարային աղյուսակը: Նրանք այս մրցաշրջանում 57 անգամ գրավել են հակառակորդի դարպասը: