Single Blog Title

This is a single blog caption

Մեսսի. «Շնորհակալ եմ «Բետիսի» երկրպագուներին ինձ ծափահարելու համար»

«Բարսելոնայի» հարձակվող Լեո Մեսսին «Բետիսի» դեմ տոնած հաղթանակից հետո կիսվել է տպավորություններով: Այդ խաղում Մեսսին հեթ-տրիկի հեղինակ է դարձել:

«Չեմ հիշում ծափարաե՞լ են ինձ այլ ստադիոնում, թե ոչ: Շնորհակալ եմ երկրպագուներին: Շատ հաճելի զգացում է տեսնել, թե ինչպես են նրանք ուրախանում:

Հիմա դժվար ժամանակահատված է և պետք է կաևոր միավորներ վաստակել: Չէինք կարող միավոր կորցնել՝ իմանալով «Ատլետիկոյի» պարտության մասին:

Չեմպիոնությո՞ւնը: Դեռ ոչինչ որոշված չէ, չնայած նրան, որ ամեն ինչ կախված է մեզնից: Պետք է շարունակել նույն կերպ»,- Մեսսիի խոսքերն է մեջբերել Marca-ն: