Single Blog Title

This is a single blog caption

Մեսսի. «Նեյմարի՝ «Ռեալ» տեղափոխությունը ծանր հարված կլինի «Բարսելոնային»»

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին մեկնաբանել է ՊՍԺ-ից իր նախկին թիմակից Նեյմարի՝ Մադրիդի «Ռեալ» հավանական տեղափոխության մասին լուրերը:

«Սարսափելի կլինի, եթե Նեյմարը կրի «Ռեալի» մարզաշապիկը: Նա չափազանց շատ բան է նշանակում «Բարսելոնայի» համար: Մենք միասին կարևոր տիտղոսներ ենք նվաճել, դարձել ենք երկրի չեմպիոն, հաղթել ենք Չեմպիոնների լիգան: Նրա տեղափոխությունը «սերուցքայինների» կազմ ծանր հարված կլինի բոլորիս համար», – Մեսսիի խոսքերն է մեջբերել Sport.es-ը: