Single Blog Title

This is a single blog caption

Մեսսի. «Մենք չենք կարողանում հաղթել վատ խաղով, «Ռեալը» կարողանում է»

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին խոսել է իր թիմի և Մադրիդի «Ռեալի» տարբերության մասին՝ մեկնաբանելով վերջինիս հաջողությունները Չեմպիոնների լիգայում։

««Ռեալը» կարողանում է հաղթել՝ անգամ վատ հանդիպում անցկացնելով։ Դա այն է, ինչ «Բարսելոնան» չի կարողանում անել։

Դա յուրահատուկ հատկություն է, որն ունի միայն «Ռեալը»։

Իսկ մեզ անհրաժեշտ է ամբողջությամբ գերազանցել մրցակցին՝ նրան հաղթելու համար»,- Մեսսիի խոսքերը մեջբերում է Sport.es-ը։