Single Blog Title

This is a single blog caption

Մեսսի. «Մենք «Բարսելոնայում» հույս ունենք հաղթել յուրաքանչյուր գավաթը»

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին խոսել է գալիք մրցաշրջանից սպասելիքների մասին: Արգենտինացին Նեյմարի, Պիկեի և Արդա Թուրանի հետ մասնակցել են մամուլի ասուլիսին, որը կայացել է Ճապոնիայում՝ Rakuten ընկերության հովանավորությամբ:

«Մենք «Բարսելոնայում» հույս ունենք հաղթել յուրաքանչյուր գավաթը: Ես շատ ուրախ եմ վերադարձի և նոր մարզչի հետ ծանոթության կապակցությամբ: Վայելում եմ ակումբի հետ նոր մրցաշրջանը», — ասել է Մեսսին: