Single Blog Title

This is a single blog caption

Մեսսի. «Կարիերաս ավարտելուց հետո կուզեի վերադառնալ Ռոսարիո»

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին խոսել է ֆուտբոլային կարիերան ավարտելուց հետո իր հնարավոր ծրագրերի մասին։

«Բոլորն ասում են, որ կարիերայի ավարտը ֆուտբոլիստի համար շատ դժվար փորձություն է, երբ առօրյայից բացակայում են պարապմունքներն ու հանդիպումները։

Չգիտեմ՝ ինչով կզբաղվեմ կարիերաս ավարտելուց հետո, կմնամ Բարսելոնայում, թե կվերադառնամ Ռոսարիո։

Կուզեի վերադառնալ Ռոսարիո. ես շատ փոքր տարիքում եմ հեռացել այնտեղից, կարոտում եմ հարազատ քաղաքս»,_ Մեսսիի խոսքերը փոխանցում է As-ը։