Single Blog Title

This is a single blog caption

Մեսսի. «Ինչպես ասում է կինս՝ մի դադարեք երազել»

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին, 6-րդ անգամ արժանանալով «Ոսկե գնդակին», կիսվել է տպավորություններով.

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել թիմակիցներիս: Մի քանի տարի առաջ՝ 2009 թվականին, ես ստացա առաջին «Ոսկե գնդակս», հիմա նվաճում եմ 6-րդը: Ինչպես ասում է կինս՝ մի դադարեք երազել»,- Մեսսիի խոսքը մեջբերում է France Football-ը:

Ավելի վաղ արգենտինացին հաղթող էր դարձել 2009, 2010, 2011, 2012 և 2015 թվականներին: