Single Blog Title

This is a single blog caption

Մեսսի. «Հասկացա, որ երբեմն անհրաժեշտ է դաշտ դուրս չգալ»

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին նշել է, որ փորձի հետ ֆուտբոլիստը սկսում է հասկանալ մարզչի որոշումները: Վերջին շրջանում եղել էին խաղեր, երբ «Բարսելոնայի» մարզիչ Էռնեստո Վալվերդեն չէր ընդգրկել արգենտինացուն թիմի հիմնական կազմում՝ բացատրելով դա հանգստի անհրաժեշտությամբ:

«Ես հասկացա, որ մրցաշրջանը երկար է, և տարվա ընթացքում լինում են պահեր, որոնք առավել ծանրաբեռնված են անցնում: Անցնում են տարիներ և մարմնիդ վրա սկսում է ազդել խաղերի մեծաքանակության բեռը: Արդյունքում ես հասկացա, որ երբեմն արժի դաշտ դուրս չգալ»,- Մեսսիի խոսքերն է մեջբերում TyC Sports-ը: