Single Blog Title

This is a single blog caption

Մեսսի.«Ֆուտբոլիստներից մարզաշապիկ չեմ խնդրում, բայց մի անգամ խնդրել եմ մեկից»

«Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին նշել է, որ կարիերայի ընթացքում մեկ անգամ է մրցակցից մարզաշապիկ խնդրել:

«Ես ֆուտբոլիստներից մարզաշապիկ չեմ խնդրում, սովորաբար ես փոխանակվում եմ նրանց հետ:

Մի անգամ մարզաշապիկ եմ խնդրել Զիդանից: Եթե մրցակցի թիմում արգենտինացի է խաղում, ապա մարզաշապիկով փոխանակվում եմ նրա հետ: Եթե որևէ մեկը ինձնից մարզաշապիկ չի խնդրում, ապա ես էլ չեմ խնդրում»,- 32-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում Marca-ն: