Single Blog Title

This is a single blog caption

Մեսսի. «Ես մտածել եմ «Բարսելոնայից» հեռանալու մասին»

«Բարսելոնայի» հարձակվող Լեո Մեսսին հայտարարել է, որ մի քանի տարի առաջ մտածել է «Բարսելոնայից» հեռանալու մասին, քանի որ Իսպանիայում հարկերի հետ կապված խնդիրներ է ունեցել:

«Մի քանի տարի առաջ հարկերի հետ կապված խնդիրներ կային և ես մտածում էի «Բարսելոնայից» հեռանալու մասին: Բայց դա կոնկրետ ակումից հեռանալու ցանկություն չէր: Ես ցանկանում էի լքել երկիրը:

Ես զգում էի, որ ինձ այստեղ լավ չեն վերաբերվում: Ես երբեք այլ ակումբներից պաշտոնական առաջարկ չեմ ստացել, քանի որ բոլորն էլ գիտեին, որ ես ցանկանում էի մնալ «Բարսելոնայում»»,- Մեսսիի խոսքն է մեջբերել Mundo Deportivo-ն: