Single Blog Title

This is a single blog caption

Մեսսի. «Չեմ հեռանա հավաքականից, անգամ եթե չհաղթենք ԱԱ-2018-ը»

Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին խոսել է ԱԱ-2018-ի սպասելիքների մասին:

«Առաջին քառյակում հայտնվելը կնշանակի, որ մենք լավ Աշխարհի առաջնություն ենք անցկացրել: Արգենտինան արժանի է հայտնվելու այնտեղ պատմության պատճառով: Թեկուզ և դա մեզնից մեծ ինքնանվիրում կպահանջի, կարծում եմ, մենք կրկին կլինենք քառյակում:

Անգամ եթե չհաղթենք ԱԱ-2018-ը, ես չեմ հեռանա հավաքականից: 2016-ին ես զղջացի դրա համար գրեթե անմիջապես այդ մասին ասելուց հետո: Դա ճիշտ ուղերձ չէր լինի երիտասարդների ու բոլոր այն մարդկանց համար, ովքեր պայքարում են իրենց երազանքի համար:

Շարունակեք պայքարել այն բանի համար, ինչ դուք ցանկանում եք», – ասել է Մեսսին TyC Sports-ի եթերում: