Single Blog Title

This is a single blog caption

Մեսսի. ««Բարսելոնան» իմ տունն է. չեմ ցանկանում հեռանալ»

«Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին հայտարարել է, որ չի ցանկանում հեռանալ կատալոնական ակումբից: Այս մասին հաղորդում է Marca-ն:

««Բարսելոնան» իմ տունն է։ Չեմ ցանկանում հեռանալ, բայց ցանկանում եմ հաղթել», – Մեսսիի խոսքը մեջբերում է հեղինակավոր Marca պարբերականը։

Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ Մեսսին կարող է կարիերան շարունակել MLS-ում՝ «Ինտեր Մայամիում»: Խոսվում էր նաև հարազատ «Նյուելս Օլդ Բոյզ» տեղափոխվելու մասին: