Single Blog Title

This is a single blog caption

Մեսսի. «Արգենտինայի հավաքականը պետք է նույն մակարդակով խաղա, ինչ ԱԱ ֆավորիտները»

«Բարսելոնայի» ու Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին կարծում է, որ «ալբիսելեստեն» պետք է հավասարվի ԱԱ-2018-ի ֆավորիտներին:

«Մենք պետք է ձգտենք հաղթանակների ու փորձի հանդես գալ նույն մակարդակում, ինչ Աշխարհի առաջնության ֆավորիտները, որոնց թվում են Ֆրանսիան, Գերմանան, Բրազիլիան ու Իսպանիան: Մենք լավ կազմ ունենք, և Արգենտինայի հավաքականը միշտ մրցաշարում հաղթելու հավակնորդ է: Կջանանք դանդաղ, բայց վճռական առաջ շարժվել մրցաշարում», – Մեսսիի խոսքերն է մեջբերել Paper Magazine-ը:

ԱԱ-2018-ի խմբային փուլում Արգենտինայի հավաքականը D խմբում խաղալու է Իսլանդիայի, Խորաթայի ու Նիգերիայի հավաքականների հետ: