Single Blog Title

This is a single blog caption

Մեսսի. «Արգենտինայի հավաքականն արժանի էր հաղթանակի»

Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին մեկնաբանել է Իսլանդիայի հետ ոչ-ոքին (1-1), ԱԱ-2018-ի խմբային փուլի առաջին տուրում: Երկրորդ խաղակեսում Մեսսին չիրացրեց 11-մետրանոցը:

«Իհարկե, մենք դուրս էինք եկել հաղթանակի համար: Արագ գոլ խփեցինք, բայց երբ իսլանդացիները հավասարեցրին հաշիվը, խաղը կտրուկ փոխվեց: Մրցակիցը ամուր պաշտպանվում էր, ուստի դժվար էր ազատ տարածություններ գտնելը:

Այո, մենք շանս ունեինք, բայց ես այն չօգտագործեցի: Կարծում եմ՝ մենք արժանի էինք հաղթանակի: Հիմա ժամանակ կա շունչ քաշելու և պատրաստվելու հաջորդ խաղին», – Մեսսիի խոսքերն է մեջբերել «Чемпионат»-ը: