Single Blog Title

This is a single blog caption

Մեսսի. «Ամեն տարի առաջարկներ եմ ստանում տարբեր ակումբներից»

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին խոսել է ակումբը լքելու հավանականության մասին.

«Մի քանի տարի առաջ ցանկանում էի լքել «Բարսելոնան», սակայն ոչ ֆուտբոլային պատճառներով: Դժվար ժամանակներ էին(Մեսսին խնդիրներ ուներ Իսպանիայի հարկային մարմինների հետ), սակայն «Բարսելոնայի» շնորհիվ կարողացա հաղթահարել: Այդ պահին պարզապես ինձ լավ չէի զգում Իսպանիայում և վերջ: Հիմա ամեն ինչ կարգին է:

Այժմ ես առաջարկներ եմ ստանում տարբեր ակումբներից ամեն տարի: Ես յուրաքանչյուր տարի կարող եմ նոր ակումբ տեղափոխվել: Ակումբները բացում են իրենց դռներն իմ առջև: Ամեն դեպքում նրանք կան, եթե ցանկանամ լքել Կատալոնիան»,- Մեսսիի խոսքը մեջբերում է France Football-ը: