Single Blog Title

This is a single blog caption

Մեսսի․ ««Ոսկե գնդակը» տարօրինակ մրցանակ է, և ոչ մեկ չգիտի, թե ով է ֆավորիտը»

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին խոսել է «Ոսկե գնդակի» մասին։

««Ոսկե գնդակը» տարօրինակ մրցանակ է։ Իրականում ոչ մեկ չգիտի, թե ով է ֆավորիտը։ Վերջին շրջանում նրանք գնահատում են ակումբի արդյունքները և դա վատ չէ։ Երբմեն այն հանձնում են Աշխարհի առաջնությունում հաջող խաղի համար, բայց ոչ բոլորն են նույն կերպ գնահատում։

Ես չգիտեմ, և չկա որևէ չափորոշիչ «Ոսկե գնդակը» ստանալու համար։ Արդեն հայտարարել եմ, որ անձնական մրցանակաները ինձ համար այդքան էլ կարևոր չեն»,- արգենտինացու խոսքերն է փոխանցում sport.es-ը։