Single Blog Title

This is a single blog caption

Մեսսի․ «Դեմբելեն պետք է ավելի պրոֆեսիոնալ դառնա»

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին խոսել է իր թիմակից Ուսման Դեմբելեի մասին։

«Կարծում եմ, որ նա հիասքանչ տաղանդ է, որը կարող է անել այն ամենը, ինչը ցանկանում է։ Նա շատ երիտասարդ է և կարծում եմ, որ այս տարին շատ կարևոր կլինի նրա համար, որպեսզի մի քայլ առաջ կատարի, որը նրանից սպասում են «Բարսելոնայի» երկրպագուները։

Նա պետք է փոխվի, դառնա ավելի պրոֆեսիոնալ։ Այդ միտքը պետք է լինի նրա գլխում, որպեսզի կարողանա հաջողության հասնի «Բարսելոնայում», ինչը նա նույնպես ցանկանում է։

Հուսով եմ, որ նա այլևս խնդիրներ չի ունենա վնասվածքների հետ կապված, նրա բախտն այդքան էլ չի բերում։ Նախորդ տարի, երբ մենք ամենից շատն ունեինք նրա կարիքը, նա վնասվածք ուներ։ Հուսով եմ, որ այս տարի այդպիսի բան տեղի չի ունենա, և նա կկարողանա ցույց տալ այն ամենը, ինչին ընդունակ է, իսկ Դեմբելեն շատ բաներ կարող է անել։ Որպես խաղացող՝ նա շատ է տպավորում», – Մեսսիի խոսքերն է մեջբերում Sport.es-ը։