Single Blog Title

This is a single blog caption

Մեսսի․ «Ցանկանում էի, որ Ռոնալդուն մնա «Ռեալում»»

«Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին հայտարարել է, որ ափսոսում է, որ Կրիշտիանու Ռոնալդուն հեռացել է «Ռեալից» 2018 թվականին։

««Ռեալը» կպայքարի տիտղոսների համար մինչև մրցաշրջանի ավարտը։ Մադրիդյան ակումբում շատ լավ ֆուտբոլիստներ են հավաքված։

Ցանկանում էի, որ Ռոնալդուն մնա «Ռեալում»։ Նա ինչ-որ յուրահատուկ բան էր մտցրել «Ռեալի» և «Բարսելոնայի» մրցակցության մեջ»,- արգենտինացու խոսքերն է փոխանցում Mundo Deportivo-ն։