Single Blog Title

This is a single blog caption

Մեսսի՝ նոր ռեկորդ, «Պիչիչի», «Ոսկե խաղակոշիկ»

Լա Լիգայի 36-րդ տուրում՝ «Սուպեր Կլասիկոյի» 51-րդ րոպեին «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին խփեց իր թիմի երկրորդ գնդակը։

Նախ և առաջ սա Մեսսիի 26-րդ գոլն էր «Էլ Կլասիկոյում», որով նա ամրապնդեց իր դիրքերը որպես «Էլ Կլասիկոյի» բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու։

Երկրորդ, 33 գոլով Մեսսին գլխավորում է Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանի լավագույն ռմբարկուների ցուցակը՝ ետ թողնելով Կրիշտիանո Ռոնալդուին և Լուիս Սուարեսին։ Արգենտինացին մեկ գնդակով ևս մոտեցավ «Պիչիչիի» մրցանակին։

Երրորդ, «Ոսկե խաղակոշիկի» համար պայքարում Մեսսին հաստատվեց առաջին հորիզոնականում։ Աղյուսակում լավագույն եռյակի դասավորությունը ունի հետևյալ տեսքը.

Մեսսի՝ 33 գոլ (66 միավոր),

Սալահ՝ 31 գոլ (62 մոավոր),

Իմմոբիլե՝ 29 գոլ (58 միավոր)։

Ի դեպ, Մոհամեդ Սալահին («Լիվերպուլ») մնում է անցկացնել մեկ հանդիպում Պրիմեր Լիգարում, իսկ Մեսսիին՝ 3-ը Լա Լիգայում։