Single Blog Title

This is a single blog caption

Մբապպեն հայտնել է «Բարսելոնային», որ ցանկանում է փոխարինել Նեյմարին

«Մոնակոյի» հարձակվող Կիլիան Մբապպեն գործակալի միջոցով հայտնել է «Բարսելոնային», որ ցանկանում է կատալոնական ակումբում փոխարինել Նեյմարին, հայտնում է Mundo Deportivo-ն:

Ֆրանսիացին պատրաստ է փոխել ակումբն այս տրանսֆերային պատուհանի ժամանակ և սպասում է կատալոնական ակումբի ղեկավարության պատասխանին:

Նշենք, որ ներկայումս Մբապպեի տրանսֆերը գնելու ամենահավանական թեկնածուն «Բարսելոնան» է, որ Նեյմարի՝ ՊՍԺ տեղափոխության համար ստացել է 222 մլն եվրո:

Ավելի վաղ հայտնում էին, որ Մբապպեի ծառայություններով հետաքրքրված է նաև Մադրիդի «Ռեալը», սակայն հարձակվողին գնելու համար «արքայական» ակումբը պետք է վաճառի Կարիմ Բենզեմային կամ Գարեթ Բեյլին: