Single Blog Title

This is a single blog caption

Մասկերանո. «Շուտով «Բարսելոնայի» հաջող շրջանը կավարտվի»

«Բարսելոնայի» պաշտպան Խավյեր Մասկերանոն կարծում է, որ շուտով ակումբի պատմության հաջող շրջանը կավարտվի: Նրա խոսքերով՝ դա անխուսափելի է յուրաքանչյուրն ակումբի կյանքում:

««Բարսելոնայի» հաջողության շրջանը մոտենում է ավարտին, ես վստահ եմ: Դեռ վերջը չէ, բայց ես գիտեմ, որ շուտով ամեն ինչ կավարտվի: Այդպես լինում է յուրաքանչյուր մեծ ակումբի հետ: Հաջողությունը հավերժ չէ, բայց կրկնվում է շրջափուլերով»,- Մասկերանոյի խոսքերն է մեջբերում El Grafico-ն: