Single Blog Title

This is a single blog caption

Մասկերանո. «Իմ ժամանակը «Բարսելոնայում» մոտենում է ավարտին»

«Բարսելոնայի» պաշտպան Խավիեր Մասկերանոն հաստատել է այն տեղեկատվությունը, որ կարող է հեռանալ «Բարսելոնայից»:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 33-ամյա արգենտինացի ծրագրում է կարիերան շարունակել ԱՄՆ-ում:

«Կարծում եմ` իմ ժամանակը «Բարսելոնայում» մոտենում է ավարտին: Այսքան շարունակական կարիերայից հետո դժվար թե այլևս կարողանամ օգուտ տալ թիմին: Ես սա չեմ ասում ծանրացած սրտով: Կարիերայիս լավագույն տարիները անցել են այս ակումբում, և ես երբեք դա չեմ մոռանա:

Ես այն մարդկանցից եմ, ովքեր կարծում են, որ հեռանալ պետք է ժամանակին: Բայց ամեն ինչ չէ, որ ինձնից է կախված: Ես մտադիր եմ հեռանալ ժամանակին, քանի որ ինձ դուր չեկավ այն ,թե ես ինչպես հեռացա «Լիվերպուլից»:

Չեմ ցանկանում, որ այդ ամենը կրկնվի «Բարսելոնայում»,- ասել է Մասկերանոն: