Single Blog Title

This is a single blog caption

Մասկերանո. «Չի կարելի ժխտել, որ կորցրել եմ իմ դերը «Բարսելոնայում»»

«Բարսելոնայի» պաշտպան Խավյեր Մասկերանոն խոստովանել է, որ ներկա պահին չի խաղում թիմում այն դերը, որն ուներ նախկինում: Արգենտինացին անբավարար խաղային պրակտիկայի պատճառով լրջորեն մտածում է ձմռանը ակումբային գրանցումը փոխելու մասին:

«Ես որոշ ժամանակ առաջ արդեն խոսել եմ այն իրավիճակի մասին, որում հայտնվել եմ: Դրանում ոչ ոք մեղավոր չէ, դա պարզապես իրականությունն է: Չի կարելի ժխտել, որ կորցրել եմ «Բարսելոնայում» նախկինում ունեցած դերս: Մարդը պետք է փնտրի իր երջանկությունն ու այն տեղը, որտեղ կարող է օգտակար լինել»,- Մասկերանոյի խոսքերն է մեջբերում TyC Sports-ը:

Ավելի վաղ կատալոնական ակումբի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն ընդգծել էր, որ ակումբը չի ցանկանու բաժանվել Մասկերանոյից, որի պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2019 թվականի ամառը: