Single Blog Title

This is a single blog caption

Մարկիզիո. «Ինյեստան երեք խելք ունի՝ աջ ու ձախ ոտքերում և գլխում»

«Յուվենտուսի» նախկին կիսապաշտպան Կլաուդիո Մարկիզիոն խոսել է «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Անդրես Ինյեստայի մասին:

«Անդրես Ինյեստան հիանալի ֆուտբոլիստ է: Մենք լավ հարաբերությունների մեջ ենք: Չեմ հասկանում, թե ինչու նա այդպես էլ «Ոսկե գնդակ» չստացավ:

Ինչպես արդեն ասել էի հարցազրույցներից մեկում Ինյեստան երեք խելք ունի՝ աջ ու ձախ ոտքերում և գլխում: Նա «Բարսելոնայի» մահացու զենքն էր:

«Բարսելոնան» ունի Մեսսի, բայց ես կարծում եմ, որ Ինյեստան լավագույններից մեկն էր»,- Մարկիզիոյի խոսքն է մեջբերել BeSoccer-ը: