Single Blog Title

This is a single blog caption

Մարկ-Անդրե Տեր Շտեգեն. «ՉԳՆԱՀԱՏՎԱԾ ԱԴԱՄԱՆԴԸ». Մաս 2

Առաջին մասն այստեղ.

Ապրիլի 23. Պատմական  քամբեքից անցել է շուրջ մեկուկես ամիս: Չեմպիոնական մրցավազքում Մադրիդին երեք միավոր զիջող «Բարսան» ժամանում է «Սանտյագո Բեռնաբեու»: Ժամանում է, որ հաղթի, որ չեմպիոնության համար պայքարը ժամկետից շուտ չմեռնի:

Այդ խաղը հիրավի խենթացնող էր բոլոր առումներով, երկրպագուներն ականատես եղան աննախադեպ գոտեմարտի, երբ զոհասեղանին դրված էր ամեն-ամեն ինչ: Ի պատիվ և կատալոնական, և մադրիդյան թիմերի՝ պետք է նշել, որ այդ Կլասիկոն վերջին տարիների ամենալարված ու ամենադիտարժան Կլասիկոն էր, երբ վերջնական արդյունքը անկանխատեսելի էր՝ ընդհուպ մինչև վերջին վայրկյանները:

Картинки по запросу real madrid 2-3 barcelona

Մարկ-Անդրեն քրտինքը սրբելու ժամանակ չունի: Դարպասին տեղում է հարվածների տարափ, հարվածում են Ռոնալդուն, Մոդրիչը,Կրոսսը, Բենզեման, հետո փոխարինման դուրս եկած Ասենսիոն ու Խամեսը: Հարվածների մի մասը հեռու են նպատակակետից, բայց Տերը կարողանում է ընդհանուր առմամբ 12 (!) սեյվ կատարել, որոնց մի մասը պարզապես ֆանտաստիկ էր: Բաց թողած գոլերում դժվար է մեղադրել գերմանացուն. երկուսն էլ շատ մոտիկ տարածությունից էին:

Похожее изображение

Մեկ խաղի ընթացքում 12 սեյվը կատալոնական թիմի պատմության մեջ վերջին գրեթե մեկուկես տասնամյակի համար ռեկորդային էր: Դարպասապահների սեյվերի քանակի հաշվարկը կատարվում է 2003 թվականից սկսած, և առայժմ դա ամենաբարձր ցուցանիշն է:

Մարկը կարող էր դառնալ խաղի առաջին աստղը, բայց …նրան վերստին ստվերեց Լեո Մեսսին. խաղի ընթացքում բազմաթիվ հարվածներ ստացած  արգենտինացին նախ հավասրեցրեց հաշիվը անհատական բարձր վարպետությամբ կատարված անցմամբ, իսկ խաղի վերջին վայրկյաններին հաղթական գոլը խփելով մշտական հակառակորդի դարպասը՝ հանեց շապիկը և ցուցադրեց սերուցքային տրիբունաների առաջ՝ պահանջելով հիշել և երբեք չմոռանալ իրեն: Դա հնարավորություն տվեց նրան ևս մեկ անգամ անմահանալ ԶԼՄ-ների առաջին էջերին, իսկ խաղի հիմնական հերոսը պարզապես անցավ վաստակած փառքի կողքով:

Картинки по запросу real madrid 2-3 barcelona

Հունիս: Ռուսաստան: Կոնֆեդերացիաների գավաթ:

Գերմանացիները բերել են երիտասարդ կազմ, բացակայում են բոլոր հիմնական աստղերը՝ Նոյերից մինչև Մյուլլեր: Դա չի խանգարում գերմանացիներին մեկ անգամ ևս վերահաստատելու Գարրի Լինեկերի հանրահայտ խոսքերի ճշմարտացիությունը, և հաղթելու գավաթում:

Եզրափակչում Մարկի դարպասին չիլիացիները կատարում են 22 հարված, դրանցից ութը՝  դիպուկ, սակայն Տերը  իր տիրույթների իսկական տերն ու տնօրենն է և ոչ մի հարված նպատակին չի հասնում: Մարկ-Անդրեն  ճանաչվում է  մրցամարտի լավագույն խաղացող: Բայց այդ մրցանակը շատ արագ կորավ այլ մրցանակների ֆոնին.

մրցաշարի լավագույն դարպասապահ ճանաչվեց Տեր Շտեգենի երբեմնի մրցակից-խաղընկերը՝ կիսաեզրափակչում պորտուգալացիների երեք 11 մ-անոց որսած Կլաուդիո Բրավոն, Դրակսլերը ճանաչվեց լավագույն ֆուտբոլիստ, իսկ Իոահիմ Լյովին շնորհավորում էր ողջ աշխարհը: Իսկ իր թիմին Կոնֆեդերացիաների առաջին գավաթը բերած և թիմի  հաջողության ամենակարկառուն կերտողը մեկ անգամ ևս մնաց ստվերում:

Картинки по запросу Ter stegen in confederacion

Մարկ-Անդրե Տեր Շտեգենը կամ ՄԱՏՇը վաղուց արդեն պետք է համալրած լիներ սուպերաստղերի շարքերը, բայց դեռևս չի ազատվել սովորական հեռանկարային «կիպեր»-ի իմիջից: Գերմանիայում թագավորում է Նոյերը, Transfermarkt-ի ռեյտինգում առաջին հորիզոնականներին են Օբլակը, Կուրտուան և Դե Խեան, իսկ մամուլային էջերին՝ Դոննարուման: Տեր Շտեգենը կարծես թե չկա: Բայց արի ու տես, որ նրա ողբերգական սխալների ներկայացմամբ տեսահոլովակը  YouTube -ում  հավաքել է ավելի քան 2,5 միլիոն դիտում:

Картинки по запросу Ter stegen and Oblak

Ինչու՞: Փորձենք բացատրել՝ նկատի ունենալով Մարկի ներկա վիճակը և նրա նկատմամբ մարդկանց ու ԶԼՄ-ների դրսևորած վերաբերմունքը:

  1. Մարդիկ սովոր չեն, որ Բարսայի դարպասապահը կարող է աստվածային ու պաշտամունքի արժանի լինել: Ռեալում Կասիլյասը կարող է, Բավարիայում Նոյերը կարող է, Բուֆոնի ու Յուվենթուսի մասին խոսելն իսկ անիմաստ է, իսկ Բարսայում դա հնարավոր չէ: Օրինակ՝  Վալդեսը ավելի քան 10 տարի պաշտպանել է Բարսայի դարպասը, բայց առաջացրել է միայն ծիծաղ: Թվում էր, թե այդ թիմը կարող էր երեք ՉԼ գավաթները վերցնել անգամ, եթե դարպասում ձնեմարդ կանգնած լիներ:

Картинки по запросу Ter stegen and Valdes

2.Տեր Շտեգենի լավագույն սեզոնը համընկավ Էնրիկեի դարաշրջանի անկմանը: Թիմը ակնհայտորեն ձախողեց երկու խոշոր մրցաշարերը, այդ պատճառով էլ դարպասապահին ուշադրությամբ հետևելուն ոչ ոք այդպես էլ չդիմեց:

  1. ՄԱՏՇը պարբերաբար «բերում է» զավեշտական գոլեր. մերթ դաշտի կենտրոնից, մերթ ոտքերի արանքից, մերթ պաշտպանների փոխանցումների վատ մշակումից… Հայտնի բան է, որ հին մեղքերը չես պարտակի:

Картинки по запросу Ter stegen vs celta

Մարկի հուսալիությունը երևում է միայն մեծ տարածության վրա: Opta-ի վերջին ռեյտինգում Տեր Շտեգենը Եվրոպայում գրավել է 3-րդ տեղը ետ մղած հարվածների տոկոսային հարաբերությամբ՝ 78%: Առաջինը Սերխիո Ասենխոն է «Վիլյառեալից»՝ 81%, իսկ 2-րդը՝ Մանուել Նոյերը՝ 79 %: Ի՞նչն է այստեղ վերստին անարդարը. հարցն այն է, որ զուտ տոկոսների տեսանկյունից դա ճիշտ է, բայց բացարձակ թվերի տեսանկյունից դա այսպիսի տեսք ունի. Ասենխոն ետ է մղել 68 հարված, Նոյերը՝ 51, իսկ Մարկ-Անդրեն՝ … 122: Այդ թիվը ցույց է տալիս, թե ինչքան «պարալիզված է» Բարսայի պաշտպանական օղակը, բայց մյուս կողմից ցուցանում է գերմանացի դարպասապահի իսկական մեծությունը:

Երբ Պեպ Գվարդիոլային հարցրել են, թե դարպասապահներից ովքեր են բոլորից հարմար իր ղեկավարած «Սիթիին», պահանջկոտ մարզիչը շատ արագ պատասխանել է. «Բրավոն, Նոյերը և Տեր Շտեգենը»: Այդպիսի հարգական վերաբերմունքը պետք է շատ բարձր գնահատվի. Պեպը Բրավոյին գիտեր դեռևս իսպանական ժամանակաշրջանից, և բազմիցս էին  հանդիպել Պեպի ղեկավարած կատալոնական Բարսան և Բրավոյի ներկայացրած բասկյան «Ռեալ-Սոսյեդադը»: Նոյերին Պեպը մարզել է անձամբ, իսկ Մարկի հետ նրանց ուղիները երբեք չեն խաչվել: Այնպես որ հնարավոր չէ Գվարդիոլային մեղադրել երեսպաշտության մեջ:

Картинки по запросу Ter stegen vs celta

Հետևություն կարելի է անել. Տեր Շտեգենին պետք է թագադրել հիմա:

Այս տարվա մայիսին Մարկը երկարացրեց Բարսայի հետ իր պայմանագրի ժամկետը մինչև 2022 թվականը: Փորձենք գուշակել, որ այդ ժամանակ Մարկ-Անդրե Տեր Շտեգենը դարձած կլինի մոլորակի ամենաբարձր վարձատրվող և Բարսայի անվերապահորեն լավագույն դարպասապահը՝ վերածվելով թիմի լեգենդներից մեկին:

Картинки по запросу ter stegen

Նորայր Բաղդասարյան