Single Blog Title

This is a single blog caption

Marca. Հայտնի է՝ որտեղ կարիերան կշարունակի Ինյեստան

Իսպանական հեղինակավոր Marca պարբերականի տվյալներով՝ կատալոնական «Բարսելոնայի» ավագ Անդրես Ինյեստան կարիերան կշարունակի չինական «Չունցին Դանդայ Լիֆան» ակումբում:

Ըստ աղբյուրի՝ 33-ամյա կիսապաշտպանն արդեն համաձայնեցրել է անձնական պայմանագրի կետերը չինական ակումբի հետ: Ինյեստայի հետ բանակցություններ է վարել անձամբ ակումբի նախագահ Ցզյան Լիժանգը:

Ինյեստան 16 տարվա ընթացքում «Բարսայի» կազմում մասնակցել է 669 հանդիպման և խփել 56 գոլ: