Single Blog Title

This is a single blog caption

Մարադոնան՝ Մեսսիի մասին. «Դժվար է միաժամանակ խաղալ ու լուծել թիմակիցների խնդիրները»

Լեգենդար արգենտինացի ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան իր կարծիքն է հայտնել ԱԱ-2018-ում Արգենտինայի հավաքականի ելույթների մասին:

«Մարդիկ հավատում էին, որ Սամպաոլին կարող է լուծել հավաքականի խնդիրները համակարգիչների, դրոնների ու 14 օգնականների օգնությամբ: Բայց արգենտինական թիմը չգիտի, թե ինչի համար են իրենք խաղում, նրանք ընդհանրապես ոչ մի տակտիկական լուծում չունեն ոչ խաղադաշտում, ոչ պաշտպանությունում, ոչ հարձակման գծում: Խորվաթիայի հետ խաղում նրանք չկարողացան արժանիորեն պաշտպանվել, գնդակը չէին պահում: Նրանք գնդակին անգամ չէին կպնում:

Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիան ղեկավարում են մարդիկ, ովքեր ֆուտբոլից ոչինչ չեն հասկանում:

Քանի որ այսօր բոլորը մեղադրում են Մեսսիին հավաքականի անհաջողությունների մեջ, ես պետք է ասեմ, որ նա խաղաց այնպես, ինչպես պարտավոր էր խաղալ, և այնպես, ինչպես ինքը կարող է: Դժվար է գործել ու լուծել թիմակիցների խնդիրները միաժամանակ», – Մարադոնայի խոսքերն է մեջբերել Marca-ն: