Single Blog Title

This is a single blog caption

Մարադոնա. «Եթե Մեսսին չլիներ, աշխարհը կկորցներ Արգենտինայի հավաքականի հանդեպ հարգանքը»

Արգենտինայի հավաքականի նախկին առաջատար Դիեգո Մարադոնան կարծում է, որ ազգային հավաքականը կորցրել է իր նախկին փառքը: Լեգենդար ֆուտբոլիստն ընդգծել է, որ խաղը պահպանվում է բացառապես Լիոնել Մեսսիի շնորհիվ:

«Ինձ անհանգստացնում է, որ Արգենտինայի հավաքականից դադարել են վախենալ; Այսօր, բացառությամբ Մեսսիից, արգենտինացի ֆուտբոլիստներին չեն վերաբերում այնպես, ինչպես նախկինում: Նիգերիայի հետ վերջին խաղում մենք քիչ էր մնում 8 գոլ բաց թողեինք:

ԱԱ-2018-ում հավաքականի հաղթելու հավանականությունը 60 տոկոս է: Բայց դա տեղի կունենա միայն այն դեպքում, եթե Մեսսիի հետ ամեն ինչ կարգին լինի: Այս հավաքականն ընդամենը երգչախումբ է,  նրանք կարող են միայն երկրորդ ձայնով երգել, բայց ոչ մեներգել: Մեներգիչը մեկն է՝ Մեսսին: Անփութություն կլինի հարձակման գծում հույս դնել Մաուրո Իկարդիի վրա, քանի որ Իգուայինը նրանից 10 անգամ լավ է:

Սամպաոլին ոչինչ չի հասկանում: Նա միայն գիտի, որ ընթրելու է ընկերների տանը»,- ասել է Մարադոնան Diario Popular-ին տված հարցազրույցում: