Single Blog Title

This is a single blog caption

«Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստը հրաժարվել է տեղափոխվել «Բարսելոնա»

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը որոշել է հրաժարվել «Բարսելոնա» տեղափոխությունից, հաղորդում է The Sun-ը:

Ըստ աղբյուրի՝ ֆուտբոլիստը հետաքրքրված չէ կատալոնական ակումբ տեղափոխվելուց: Առաջիկայում գերմանացին կերկարաձգի պայմանագիրը «քաղաքաբնակների» հետ:

Ընթացիկ մրցաշրջանում 27-ամյա Գյունդողանը մասնակցել է 4 հանդիպման եւ կատարել մեկ գոլային փոխանցում: