Single Blog Title

This is a single blog caption

Մադրիդի «Ռեալը» հետաքրքրվում է «Բարսելոնայի» 18-ամյա կիսապաշտպանով

«Բարսելոնայի» 18-ամյա կիսապաշտպան Օրիոլ Բուսկետսը շարունակում է նոր պայմանագրի շուրջ բանակցությունները կատալոնական թիմի հետ:

«Բարսելոնա Բ»-ի և Իսպանիայի Մ18 հավաքականի կիսապաշտպանին «Բարսելոնայում» համարում են հիմնական թիմի կիսապաշտպան Սերխիո Բուսկետսի իրավահաջորդը: Կատալոնացիների գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն ֆուտբոլիստին դաշտ է դուրս բերել Իսպանիայի գավաթի խաղարկության «Մուրսիայի» դեմ հանդիպման ժամանակ:

«Բարսելոնան» մինչ այժմ չի երկարաձգել պայմանագիրը 18-ամյա ֆուտբոլիստի հետ, որը լրանուն  է 2018 թվականի հունիսի 30-ին:

AS պարբերականի տվյալներով, այդ փաստից օգտվելով Մադրիդի «Ռեալում» ցանկանում է ֆուտբոլիստին հրավիրել իրենց շարքերը: Իրադրության զարգացումներին հետևում են նաև Իտալական և Անգլիական ակումբներ: