Single Blog Title

This is a single blog caption

Լուիս Սուարեսը խոսել է Մեսսիի հեթ-տրիկի մասին

«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը, որը գոլի հեղինակ է դարձել Իսպանիայի առաջնության շրջանակներում կայացած «Էսպանյոլի» դեմ հանդիպման ժամանակ (5:0), խոսել է խաղի մասին:

«Մենք վաստակեցինք 3 միավոր, ինչը մեզ հնարավորություն է տալիս գլխավորել աղյուսակը, բայց սա մրցաշրջանի միայն սկզբնական հատվածն է:

Մեսսիի հեթ-տրի՞կը. ինձ համար մեծ պատիվ է խաղալ աշխարհի լավագույն ֆուտբոլիստի կողքին: Նա շարունակում է ցույց տալ իր բարձր մակարդակը:

Վալվերդեն խաղից առաջ ինձ հարցրեց, թե ինչպես եմ ես զգում, բայց որքան շատ խաղամ, այնքան շուտ մարզավիճակ կհավաքեմ»,— ասել է Սուարեսը: