Single Blog Title

This is a single blog caption

Լուիս Էնրիկե. խարիզմատիկ Կուլեն

«Բարսելոնայից» հեռանում է ակումբի մի մասնիկ դարձած մարդ:

Լուիս Էնրիկեն թիմ է եկել «Սելտայից» որպես իսպանական միջնակարգ մարզիչ, սակայն հեռանում է որպես աշխարհի լավագույն թիմի պատմության մի մաս, առանց որի մենք չէինք ունենա երկրորդ «ոսկե թրեբլը»:

Լուիս Էնրիկե. ԽԱՐԻԶՄԱՏԻԿ ԿՈՒԼԵՆ

«Բարսայի» մեծահասակ երկրպագուների ուղեղի մեջ վառ տպավորված կլինի իսպանացի ֆուտբոլիստի խաղը: Նա դաշտում, հանդերձարանում և ընդհանրապես ամենուր հանդիսանում էր թիմի ոգին, որը ագրեսիվ էր և խարզմատիկ՝ «Բարսայի» պատմության լավագույն ավագներից մեկը: Շատերը նրան կանվանեն դավաճան, քանի որ նա «կապտանռնագույնների» շարքերը համալրել է գալով հենց Մադրիդի «Ռեալից», սակայն դա ամենևին էլ այդպես չէ: «Սերուցքայինների» ղեկավարությունը նրան անուշադրության մատնեց և սկսեց քիչ խաղաժամանակ տալ, իսկ ֆուտբոլիստը ակումբում մնալու համար ավելին էր ցանկանում: Քիչ ուշ «Բարսելոնան» ցանկություն հայտնեց գնել «Ռեալի» հարձակվողին: 

«Ռեալը» չէր ձգտում Լուիս Էնրիկեի հետ պայմանագրի երկարաձգմանը և նա շուտով դարձավ ազատ գործակալ: Տեղափոխվեց «Բարսելոնա», չնայած, որ դա լավ չընդունվեց մադրիդյան ակումբի երկրպագուների կողմից: Ֆուտբոլային աշխարհում դա մեծ իրարանցում էր: Լուչոն կարողացավ գրավել կատալոնական ակումբի երկրպագուների սրտերը և նույնիսկ դարձավ թիմի ավագը: 8 տարի մնաց «Բարսայում» և անցկացրեց 207 խաղ` խփելով 73 գոլ:

34 տարեկան հասակում իսպանացին հասկացավ, որ այլևս ունակ չէ բարձրակարգ ֆուտբոլ ցուցադրելու և ստիպված եղավ թողնել սպորտաձևը, սակայն ֆուտբոլի հետ բաժանումը երկար չտևեց: 2004 թվականին նա ավարտեց կարիերան, իսկ 2008-ին հրավեր ստացավ «Բարսելոնա Բ-ն» ղեկավարելու: Երիտասարդական թիմը գլխավորեց 3 տարի և ժամանակավոր հեռացավ Իսպանիայից: 1 տարի ղեկավարեց իտալական «Ռոման», որի հետ լուրջ հաջողությունների չունեցավ և ակումբի երկրպագուները նրան չընդունեցին` խնդրելով ղեկավարությունից հեռացնել մարզչին: Նա հեռացավ առանց գավաթի և տեղափոխվեց «Սելտա»: Այստեղ Լուչոն մնաց մեկ մրցաշրջան: Եվ 2014 թվականին եկավ այդ հիանալի առաջարկը «Բարսելոնայից»: Էնրիկեն այնտեղ գնաց իր օգնական Ունսուեի հետ: Սկսվեց մի նոր ժամանկաշրջան: Այդքան ձախողումից հետո տեղի ունեցավ անսպասելին: Նրան առաջին իսկ մրցաշրջանում հաջողվեց հաղթել «ոսկե թրեբլը», որը երկրորդն էր ակումբի պատմության մեջ: Առաջին տարում հաղթելով բոլոր հնարավոր գավաթները եկավ 2015/2016 թթ. մրցաշրջանը: Թիմը չկարողացավ հաղթել «Աթլետիկո Մադրիդին» ՉԼ-ի քառորդ եզրափակչում և դուրս մնաց խաղարկությունից, սակայն կարողացավ նվաճել Լա Լիգան և Իսպանիայի գավաթը: Վերջին` 2016/2017 թթ. մրցաշրջանը ստացվեց ոչ այդքան հաջող: Չնայած տեղի ունեցան կարևորագույն իրադարձություններ, ինչպիսիք են պատմական քամբեքը «Պարի Սեն-Ժերմենի» հետ և վերջին Էլ Կլասիկոն:

Երբ Լուչոն հեռանա, մեր սրտերից կպոկվի դրանց մի մասը և ոչ մի մարզիչ, նույնիսկ լավագույնները, չեն կարող մեզ փոխանցել այնպիսի անմոռանալի էմոցիաներ, ինչպիսին տվել է հենց նա: Նրա հեռանալուց հետո կավարտվի մի պատմություն և կփակվի լեգենդար ակումբի փառահեղ պատմության ևս մեկ էջ, իսկ Էնրիկեի հեռանալը մեզ չի խանգարի հիշել նրան. տասնյակ տարիներ նրա հետքը կմնա ակումբի և ֆուտբոլի պատմության մեջ և ամեն անգամ նրա անունը տալիս մեր աչքի առջև կերևա Սերժի Ռոբերտոն` գոլը նշելիս, Լիոնել Մեսսին` շապիկը պարզելիս և այլ այդպիսի անմոռանալի ու էմոցիոնալ պահեր:

Ցտեսություն Լուչո: Քո հետ ապրած ամեն վայրկյանը թիմի և երկրպագուների համար թանկ էր և հաճելի: Հաջողություն, մեր խարիզմատիկ Կուլե: