Single Blog Title

This is a single blog caption

Լոդեյրո․ «Սուարեսը ցանկանում է տեղափոխվել ՄԼՍ»

«Սիեթլ Սաունդերսի» և Ուրուգվայի հավաքականի կիսապաշտպան Նիկոլաս Լոդեյրոն մեկնաբանել է «Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսի հավանական տեղափոխությունը ՄԼՍ-ի որևէ ակումբ։

«Կարծում եմ, որ պետք է համոզել «Բարսելոնային»։ Նա ցանկանում է տեղափոխվել ՄԼՍ։ Լուիսը միշտ ինձ հարցնում է առաջնության մասին։

Նրա երազանքն է եղել խաղալ «Բարսելոնայի» կազմում։ Նա իրեն հարմարավետ է զգում ակումբում։

Վաղ թե ուշ նա հայտնվելու է ՄԼՍ-ում։ Հուսով եմ՝ Սուարեսը կխաղա «Սիեթլ Սաունդերսի» կազմում», բայց դա ավելի բարդ առաջադրանք կարող է դառնալ։ Կարծում եմ, որ սա միայն ժամանակի հարց է, թե երբ նա կհայտնվի այստեղ», – Լոդեյրոյի խոսքերն է մեջբերում ՄԼՍ-ի պաշտոնական կայքը։