Single Blog Title

This is a single blog caption

«Լիվերպուլը» մերժել է Կոուտինյոյի խնդրանքը

«Լիվերպուլի» ղեկավարությունը մերժել է թիմի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյի խնդրանքը:

25-ամյա բրազիլացին այսօր էլեկտրոնային փոստով հարցում էր կատարել ակումբի մարզական տնօրեն Մայքլ Էդվարդսին:

Սակայն Կոուտինյոյի խնդրանքը մերժվել էր: Այդպես է հաղորդում Լիվերպուլում Goal-ի թղթակից Մելիսա Ռեդդին:

Այսօր «Լիվերպուլը» հայտարարել էր, որ Կոուտինյոյի վերաբերյալ ոչ մի առաջարկ չի դիտարկելու:

Ավելի վաղ ակումբը հրաժարվել էր վաճառել ֆուտբոլիստին «Բարսելոնային» 100 միլիոն եվրոյի դիմաց: