Single Blog Title

This is a single blog caption

«Լիվերպուլը» ցանկանում է ձեռք բերել Դեմբելեին

«Բարսելոնայի» ֆուտբոլիստ Ուսման Դեմբելեն կարող է ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում փոխել ակումբային գրանցումը: Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն:

Ըստ աղբյուրի՝ ֆրանսիացին դժգոհ է, որ «Բարսայում» քիչ խաղաժամանակ է ստանում և ցանկանում է հեռանալ թիմից: Հաղորդվում է, որ Դեմբելեին ցանկանում է ձեռք բերել «Լիվերպուլը»: Երիտասարդ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է անձամբ Յուրգեն Կլոպպը:

Գերմանացի մասնագետը ցանկանում էր ձեռք բերել Դեմբելեին դեռևս 2017 թվականին: