Single Blog Title

This is a single blog caption

«Լիվերպուլի» ղեկավարները հայտարարել են, որ Ֆիլիպե Կոուտինյոն մնում է՝ կոտրելով նրան ձեռք բերելու «Բարսելոնայի» հույսերը

«Լիվերպուլի» ղեկավարները փակել են Ֆիլիպե Կոուտինյոյին ձեռք բերելու ճանապարհը «Բարսելոնայի» համար՝ հայտարարելով, որ ոչ մի առաջարկ չեն դիտարկելու, և որ տրանսֆերային պատուհանի փակվեուց հետո նա մնալու է «Լիվերպուլի» ֆուտբոլիստ:

Մերժելով կատալոնական ակումբի՝ բրազիլացու համար արված 2 առաջարկները, որոնցից վերջինը կազմում էր 100 միլիոն եվրո, Fenway Sports Group-ը հավանության է արժանացրել Յուրգեն Կլոպի անսասանությունը այն հարցում, որ 25-ամյա խաղացողը ոչ մի գումարի դիմաց չի վաճառվի այս ամառ:

FSG-ի հայտարարությունում մասնավորապես ասվում է,-«Մենք ցանկանում ենք հստակություն մտցնել Կոուտինյոյի հնարավոր տրանսֆերի հարցում մեր դիրքորոշման մեջ: Ակումբը հստակ որոշել է, որ Ֆիլիպեին ձեռք բերելու ոչ մի առաջարկ չի դիտարկի, և նա կմնա «Լիվերպուլի» խաղացող տրանսֆերային պատուհանի փակվելուց հետո»:

Իսպանիայից և Բրազիլիայից ստացվող տեղեկություններն այն մասին, որ 2 ակումբները համաձայնության են եկել կիսապաշտպանի տեղափոխության հարցում, հեռու էին իրականությունից: «Կարմիրները» երբեք չեն տատանվել իրենց այն դիրքորոշման մեջ, որ խաղացողի վաճառքի վերաբերյալ որևէ բանակցություն չեն վարելու:

Հունվարին Կոուտինյոն 5-ամյա պայմանագիր էր ստորագրել ակումբի հետ՝ առանց հեռանալու իրավունքի, ինչը և «Լիվերպուլին» թույլ տվեց արագ հակազդել «Բարսելոնայի» քայլերին, ինչպես նաև իր աստղի ճնշմանը:

Ակումբի նպատակն է ուժեղացնել թիմը 2017-2018 թվականների ընթացքում, և Կլոպը մտադիր չէ այս ամառ կորցնել իր առանցքային խաղացողներից որևէ մեկին:

Պրեմիրեր Լիգայի շրջանակներում «Ուոտֆորդի» հետ առաջին խաղից առաջ «Լիվերպուլի» մարզիչը ողջունել է բրազիլացու հարցում ակումբի ղեկավարության դիրքորոշումը:

«Եթե FSG-ն նման բան է ասում, ապա դա հայտարարություն է: Ես արդեն մի քանի անգամ ասել եմ, միգուցե ասածս 100 տոկոսով վստահելի չէր թվում, բայց հիմա դուք կարող եք կարդալ այն: Երևի դա է տարբերությունը: Այդպես է լինելու, և ավելացնելու այլևս ոչինչ չկա»:

Այն հարցին, թե ինչպես է նա Կոուտինյոյին երջանիկ պահելու, գերմանացին նշել է, որ մեջքի վնասվածքի պատճառով նա դեռևս հասանելի չէ, և դա մեծ խնդիր է:

Կլոպն ասել է.«Ես չեմ կարող խաղացողներին երջանիկ պահել: Ես չեմ կարող ձեզ երջանիկ պահել: Եթե դուք երջանիկ եք, ուրեմն երջանիկ եք: Եթե դուք երջանիկ չեք, ապա չեք երջանկանա անգամ, եթե ձեզ ասեմ՝ երջանիկ եղի՛ր: Այդպիսին է կյանքը: Խնդիրը նրանում չէ, որ այս պահին Կոուտինյոն անհասանելի է: Ինձ համար ավելի մտահոգիչ է այն, որ նա հիմա ունակ չէ խաղալ մեզ համար»:

Կոուտինյոն չի մեկնի «Վիկարաջ Ռոուդ» այս շաբաթ: Կասկածի տակ է նաև նրա մասնակցությունը երեքշաբթի Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլի «Հոֆենհայմի» դեմ առաջին հանդիպմանը: