Single Blog Title

This is a single blog caption

Լինեկեր․ «Մահկանացուները չեն կարող Մեսսիի նման ֆուտբոլ խաղալ»

Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Գարի Լինեկերը շնորհավորել է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիին «Ոսկե գնդակը» ստանալու կապակցությամբ։

«Մեսսին «Ոսկե գնդակը» ստացավ 6-րդ անգամ։ Նրա վիճակագրությունը 2019 թվականին պարզապես անհավատալի է։

Նա մեկ գլուխ բարձր է մյուս ֆուտբոլիստներից։ Նրա խաղը մարդկանց երջանիկ է դարձնում։ Մահկանացուները չեն կարող Լեոյի նման ֆուտբոլ խաղալ։ Նա արժանի էր այս մրցանակին»,- գրել է Լինեկերը twitter-ի իր էջում։