Single Blog Title

This is a single blog caption

Լևանդովսկի. «Մեսսին լավագույններից մեկն է աշխարհում»

«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին խոսել է «Բարսելոնայի» հարձակվող Լեո Մեսսիի մասին, որը օրերս կարիերայի 6-րդ «Ոսկե գնդակն» է նվաճել:

«Ուրախ եմ այստեղ լինելու համար: Հաճելի է բոլորով հավաքվելը: Դա յուրահատուկ զգացողություն է:

6 «Ոսկե գնդակը» նվաճելն անհավանական է: Մեսսին աշխարհի լավագույն խաղացողներից մեկն է: Ինչպես նաև լավագույններից մեկը ֆուտբոլի պատմության մեջ»,- Լևանդովսկիի խոսքն է մեջբերել Goal-ը: