Single Blog Title

This is a single blog caption

Le Parisien. ՊՍԺ-ն պատրաստ է իջեցնել Նեյմարի գինը

ՊՍԺ-ն պատրաստ է իջեցնել հարձակվող Նեյմարի տրանսֆերային արժեքը, հայտնում է Le Parisien-ը:

Ավելի վաղ փարիզյան ակումբը ցանկանում էր բրազիլացու տրանսֆերից վաստակել 300 մլն եվրո, սակայն հիմա պատրաստ է բաժանվել նրանից 222 մլն եվրոյի դիմաց:

Հենց այդքան էր 2017 թվականին վճարել ՊՍԺ-ն Նեյմարի համար:

Նեյմարը շատ է ցանկանում վերադառնալ Կատալոնիա և արդեն իսկ սկսել է բնակարան գտնելու գործընթացը: