Single Blog Title

This is a single blog caption

Լաուտարո Մարտինեսի գործակալը կհանդիպի «Բարսելոնայի» ներկայացուցիչների հետ

«Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսի գործակալը մոտ օրերս հանդիպում է ունենալու «Բարսելոնայի» ներկայացուցիչների հետ:

Ինչպես հայտնում է Calciomercato-ն՝ հանդիպման ժամանակ կքննարկվի խաղացողի՝ կատալոնական ակումբ տեղափոխության հարցը: Հանդիպումը կկայանա երեքշաբթի՝ «Ինտեր»-«Բարսելոնա» խաղի ժամանակ:

Կատալոնացիները արգենտինացուն տեսնում են որպես Լուիս Սուարեսին փոխարինող:

Ավելի վաղ հաղորդվում էր նաև, որ Մարտինեսի ծառայություններով հետաքրքրվում է նաև «Մանչեսթեր Սիթին»: