Single Blog Title

This is a single blog caption

Լոպետեգին խոսել է Պիկեի և Կարվախալի հարաբերությունների մասին

Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգին նշել է, որ իր սաների միջև չկան խնդիրներ հարաբերությունների հետ կապված և նա նկատի է ունեցել հատկապես Պիկեին և Կարվախալին, որոնք համապատասխանաբար պաշտպանում են կատալոնական «Բարսելոնայի» և Մադրիդի «Ռեալի» գույները:

«Պիկեն և Կարվախա՞լը: Իսպանիայի հավաքականում իշխում է հիանալի մթնոլորտ, որը նպաստում է ֆուտբոլիստներին պաշտպանել հավաքականի մարզաշապիկի գույները: Այդ հարցն անհանգստացնում է միայն լրագրողներին: Ոչ մեկին իրար հետ հաշտեցնել պետք չէ»,- ասել է Լոպետեգին Marca-ին:

Պիկեն հայտնի է սոցիալական ցանցերում Մադրիդի «Ռեալի» հասցեին հնչեցված սուր արտահայտություններով: Նրանից հետո, երբ «սերուցքայինները» դարձան Իսպանիայի չեմպիոն, թիմը նշեց իր վնաճումը Մադրիդի փողոցներում, և հենց այդ ժամանակ էլ Կարվախալը վերցրել է բարձրախոսը և սկսել է գոռալ. «Պիկե, այծիկ, շնորհավորիր չեմպիոններին»: